Գավառում տեղի ունեցած միջադեպերին մասնակցած անձանց ամբողջ շրջանակը դեռ բացահայտված չէ
Գավառ քաղաքում ապրիլի 28-ին երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների հանագամանքները պարզելու ուղղությամբ քննչական գործողություններն ու ապացույցների ձեռքբերման փուլը շարունակվում է։
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանն ասաց, որ քրեական գործով նշանակված են բազմապիսի փորձքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում։
Ա. Միքայելյանի տեղեկացմամբ, հանցագործություն կատարած անձանց շրջանակը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, սակայն հիմնականում, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը, ովքեր եղել են զենք զինամթերքով, անմիջական մասնակցություն են ունեցել փոխհրաձգությանն ու զանգվածային անկագությանը, պարզվել է։ Մնացածի մասով ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական աշխատանքներ մարդկանց ինքնությունը պարզելու համար
Քրեական գործով ներկա փուլում մեղադրյալ ներգրված է 30 անձ:
Ա.Միքայելյանի խոսքով, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանն ու Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցներից, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) համապատասխան կետերով։ Որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Արմեն Միքայելյանը ներկայացրեց նաև դեպքերն ըստ ժամանակագրության։
2020 մարտի կեսերին Գավառում գտնվող գիշերային ակումբներից մեկի զուգարանում Արմեն Հայթյանի եղբորորդու՝ Արամ Հայթյանի կողմից լվացարանում թքելու պատճառով քաշքշուկ ու վիճաբանություն է տեղի ունեցել Հովիկ Հակոբյանի ընկերոջ՝ Արմեն Մելքոնյանի միջև, որի հետևանքով Մելքոնյանը ստացել է մարմնական վնասվածքներ։ Մարտի 23-ին Գավառ քաղաքում Արամ Հայթյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկում Հովիկ Հակոբյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։
Ինչ վերաբերում է արդեն բուն փոխհրաձգությանը, որը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, նա նշեց.
«Նախաքննությամբ պարզվել է, որ Ռոբերտ Հակոբյանի որդուն ծեծի ենթարկողների հետ վրեժ լուծելու նպատակով Ռ. Հակոբյանը մի խումբ անձանց հետո զինված, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած ու կրած հրազեններով ապրիլի 28-ին գնացել են Գավառ քաղաք, հանդիպել Արամ Հայթյանի հորեղբոր՝ Արմեն Հայթյանի ու վերջինիս կողմնակիցների զինված դիմադրությանը։
Փոխհրաձգություն է եղել, մահացել են Վահե Ավետիսյանը և Զոհրաբ Պարոնիկյանը, երկու կողմերից էլ մի քանի հոգի վիրավորվել են, տեղափոխել են Գավառի բժշկական կենտրոն։ Այդ ժամանակ Գավառի ԲԿ-ի մոտ հավաքել են Նորատուզի բնակիչները, ովքեր տեղեկանալով, որ իրենց հարազատներին սպանել ու մարմնական վնասվածքներ են պատճառել Գավառի բնակիչներ Արմեն Հայթյանն ու Վարդան Դավոյանը, և հիմա բուժօգնություն են ստանում Գավառի ԲԿ-ում, սկսել են զանգվածային անկարգություններ կատարել, չեն ենթարկվել ոստիկանների ներկայացրած օրինական պահանջներին, մուտք են գործել ԲԿ, հիվանդասենյակում գտել են Արմեն Հայթյանին, որտեղ Վահե Ավետիսյանի եղբայրը՝ Ռոման Ավետիսյանը, կարողացել է վրեժխնդիր լինել և կարծելով, որ սպանել է Արմեն Հայթյանին, հեռացել է»։
Հարակից հրապարակումներ`
- Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ
- Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ
- Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 23 անձի
- Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով այս պահի դրությամբ կա 21 մեղադրյալ
- Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով կալանավորվել է 13 անձ
- Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով միջնորդել են կալանավորել 15 անձի
- Նախարար. Գավառում միջադեպի ժամանակ տուժած քաղաքացիներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում
- Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա