Գոհար Մելոյան. Մի քանի ժամից Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա անջրպետը կվերանա
Սահմանդրական իրավունքի մասնագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղելավար Գոհար Մելոյանը գրում է.
«Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ տրամադրած կարծիքում /ներկայացնում եմ որպես մեկնաբանություն/ Վենետիկի հանձնաժողովը նշում է.
«Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում Հանձնաժողովի եզրակացության մեջ արտահայտած դիրքորոշումներին» (եզրակացության 82-րդ կետ)։
Ընդ որում, նշված սահմանադրական փոփոխությունն ընդունվում է Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված կարծիքի հաստատմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը:
Այսինքն, այսօր ընդունվող սահմանադրական փոփոխություններով ոչ միայն կոպտորեն խախտվում է Սահմանադրությունը և սահմանադրական օրենքները, այլև՝ ծանր հարված է հասցվում ՀՀ միջազգային հեղինակությունը և Եվրոպական կառույցների հետ ունեցած հարաբերություններին:
Տարիներ շարունակ, իրավունքի գերակայության տեսանկյունից, Հայաստանի Հանրապետությունը շահեկանորեն տարբերվում և առանձնանում էր Ադրբեջանից, ինչը բազմաչարչար աշխատանքի արդյունք էր:
Մի քանի ժամից այդ անջրպետը կվերանա»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և սկսում է շտապ խորհրդակցություններ
- Դավիթ Հարությունյան. Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ
- Իրավաբան. ԱԺ պատգամավորները գիտակցում են՝ խախտում են Սահմանադրությունը և տապալում սահմանադրական կարգը
- Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. news.am
- Սահմանադրական հեղաշրջում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին