Էլինար Վարդանյան. Ունենք պարզ լուծումներով բավական բարդ իրավիճակ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.
«Ունենք պարզ լուծումներով բավական բարդ իրավիճակ։
Լուծում առաջին
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Եթե նախագիծը կյանքի կոչվի այն սխեմայով, ինչպես նախատեսել է իշխող մեծամասնությունը՝ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության, անտեսելով Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունը, ապա մենք գործ կունենանք սահմանադրական կարգի բացահայտ տապալման հետ։ Սա պետք է հստակ իմանան նախագծի հեղինակները, կողմ քվեարկողները։ Սա հետագայում ունենալու է ծանր հետևանք։ Հետևաբար ամենապարզ և ճիշտ լուծումներից մեկը՝ ուղղակի « կողմ» չքվեարկելն է։
Վենետիկի Հանձնաժողովն իր կարծիքում ընդգծել է, որ անփոփոխելիությունը կոչված է օրվա քաղաքական մեծամասնությունից պատվար լինելու սահմանադրական դատարանի դատավորների համար։ Հանձնաժողովը հատուկ նշում է, որ անթույլատրելի կլինի, որ ամեն նոր իշխանություն կարողանա փոփոխել գործող դատավորներին իր ցանկացած նորերով, իսկ նախկին իշխանությունների կողմից նշանակված լինելը չի կարող համոզիչ պատճառ լինել դատավորին փոխարինելու համար։
Ես չգիտեմ, թե իմքայլականներն ինչպիսի հիմնավորում կներկայացնեն ՍԴ դիմելու պահանջն անտեսելու կապակցությամբ, չգիտեմ նաև, թե ինչպես կարդարանան Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաները անտեսելու վերաբերյալ, բայց մի բան փաստ է. այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին: Այս ճանապարհով Սահմանադրության փոփոխությունը հետագայում կասկածի տակ է դնելու Սահմանադրական Դատարանի լեգիտիմությունը։
Լուծում երկրորդ
Եթե Սահմանադրությունը փոփոխվի այս ճանապարհով, ապա խորհրդարանական ընդդիմությունն ունի մեկ պարզ ճանապարհ իրեն և երկիրը ապահովագրելու համար՝ դիմել Սահմանադրական դատարան»։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը
- Վարդան Այվազյան. Եթե նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չուղարկվի ՍԴ, դա կլինի Սահմանադրության կոպիտ խախտում
- ԵԽ գլխավոր քարտուղար․ Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի խորհրդատվությամբ
- Այս նիստով սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում. ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթին
- Վանեցյան. «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և սկսում է շտապ խորհրդակցություններ
- Դավիթ Հարությունյան. Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան