Կիպրոսն արտասահմանցի զբոսաշրջիկներից չի պահանջի COVID-19 բացասական հավաստագիր
Կիպրոսի իշխանությունները որոշել են, որ այլևս չեն պահանջի երկիր ժամանող զբոսաշրջիկներից նոր կորոնավիրուսի բացասական թեստի հավաստագիր։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Մինչ այժմ հանգստացողները պետք է տրամադրեին վկայական, որն արված էր Կիպրոս ժամանելուց առավելագույնը 72 ժամ առաջ, որ նրանք հիվանդ չեն COVID-19-ով:
Ավելի վաղ Կիպրոսի իշխանությունները հայտարարել էին, որ եթե օտարերկրյա զբոսաշրջիկն իրենց տարածքում վարակվի COVID-19-ով, նրանք կրելու են բուժման հետ կապված բոլոր ծախսերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա