Նաիրա Զոհրաբյան. Իմ location-ը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցված, որոշել է օգնել իրավապահներին՝ ներկայացնելով, թե օրվա ընթացքում որտեղ է լինելու, ինչ է ունենալու իր պայուսակում։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Պատկան մարմինների աշխատանքը թեթևացնելու և առավոտվա ժամը 7-ից մեր տան մատույցներում ինձ չդարանակալելու համար, տեղեկացնեմ, որ վաղը՝ 22. 06.2020 թվական, տանից դուրս եմ գալու ժամը 10 անց 14 րոպեին, մոտս լինելու է դիմակ, անձը հաստատող փաստաթուղթ, ՀՀ ԱԺ պատգամավորի վկայական, ԵԽԽՎ պատգամավորի վկայական, «Detox» ֆիրմայի ալկոգել, Galeries Lafayette-ի, Printemps-ի, Sephora-ի զեղչի քարտեր, Chanel-ի և Dior-ի քարտեր ու love by Kilian օծանելիք։
Ազգային ժողով գնալու եմ ոտքով, հատելու եմ Սուրբ Աննա եկեղեցին, Առնո Բաբաջանյանի արձանը, Գրողների միության շենքը և Բաղրամյան փողոցի մուտքից ներխուժելու եմ ԱԺ՝ աշխատելու։ Ուստի, մեր բակում կարող եք լինել ժամը 10-ի մատույցներում։ Սույն օպերատիվ տեղեկատվության համար շնորհակալություն չեմ ակնկալում։ Պատիվ ունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Հիմա պետք է գնա քաղաքական առողջ ուժերի կոնսոլիդացիա
- Նաիրա Զոհրաբյանը ԱԺ դահլիճում դատախազին փոխանցել է հաղորդում հանցագործության մասին
- Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել աշխատասենյակի խուզարկությունից
- Քննիչները սպառնացել են կոտրել Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակի դուռը