Իրավունք 11:39 22/06/2020 Հայաստան

Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. news.am

NEWS.am- ը ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Վարդան Պողոսյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորա Սարգսյանի համատեղ հոդվածը՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագծի առնչությամբ: Հոդվածում նշվում է, որ Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև.

«Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման վաղաժամկետ դադարեցումը ըստ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի:

Դեռևս ս․թ․ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշում՝ նախատեսելով Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունների անմիջապես դադարեցում։ Նախագծի հեղինակները վկայակոչում էին 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ նախատեսված մոդելը արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը, որը Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ժամկետը սահմանափակում է 12 տարով։

Նշանակված հանրաքվեն կասեցվեց արտակարգ դրության պատճառով։ Հանրաքվե անցկացնելու փոխարեն իրավիճակը հանգուցալուծելու ուղիներ գտնելու նպատակով Արդարադատության նախարարությունը ս․թ․ մայիսի 12-ին դիմել էր Վենետիկի հանձնաժողովին։ Վենետիկի հանձնաժողովը բավական կարճ ժամկետում պատրաստել է հարցման վերաբերյալ ծավալուն եզրակացություն, որը ընդունվել է ս․թ․ հունիսի 19-ին։

Քանի որ հարցման առանցքում ընկած էր դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման խնդիրը, Վենետիկի հանձնաժողովը մանրամասն անդրադարձել է այս խնդրի իրավական և քաղաքական կողմերին՝ դատական իշխանության անկախության լույսի ներքո։

Իր կարծիքի 27-31-րդ և 39-րդ կետերում Հանձնաժողովը ամենայն մանրամասնությամբ վերլուծում է մի կողմից՝ դատավորի անփոփոխելիության սկզբունքի և մյուս կողմից՝ դատավորի և դատարանների անկախության միջև սերտ կապը։ Հանձնաժողովը ընդգծում է, որ «դատավորի անփոփոխելիությունը հանդիսանում է դատական իշխանության անկախության էական տարր» (կետ 39, նախադասություն 1)։ Հետևաբար, դատավորի պաշտոնավարման ժամկետի հետադարձ ուժով փոփոխությունները ազդում են դատավորների անկախության վրա և կարող ենք հանգեցնել դատարանի արդյունավետության համար բացասական հետևանքների (կետ 28, 2-րդ նախադասություն)։ Այդ է պատճառը, որ դատավորների անփոփոխելիությունը համընդհանուր ճանաչում ստացած սկզբունք է բոլոր իրավական պետություններում։ ՄԻԵԴ-ը նույնպես հատուկ ընդգծում է դատարանների՝ որպես պետական իշխանության անկախ ճյուղի և դատավորների անփոփոխելիության սկզբունքի միջև անխզելի կապը (կետ 28)։

Ընդ որում, Վենետիկի հանձնաժողովը միշտ էլ հատուկ ընդգծել է սահմանադրական դատարանների խոցելիությունը քաղաքական ճնշումների հանդեպ, քանի որ վերջիններիս հանդիսանում են սահմանադրական կարգի պահապաններ և նրանց խնդիրն է քաղաքական գործիչների իշխանության նկատմամբ սահմաններ դնելը։

Պատահական չէ, որ Հանձնաժողովն իր կարծիքում կրկին ընդգծում է, որ անփոփոխելիությունը կոչված է օրվա քաղաքական մեծամասնությունից պատվար լինելու սահմանադրական դատարանի դատավորների համար։ Անթույլատրելի կլինի, որ ամեն նոր իշխանություն կարողանա փոփոխել գործող դատավորներին իր ցանկացած նորերով (կետ 29), իսկ նախկին իշխանությունների կողմից նշանակված լինելը չի կարող համոզիչ պատճառ լինել դատավորին փոխարինելու համար (կետ 30)։

Գործող Սահմանադրության 213-րդ հոդվածը նախատեսել է, որ մինչև 2015 թ․ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը, որը նախատեսված է 2005 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ։ Հանձնաժողովն ընդգծել է այն հանգամանքը, որ 213-րդ հոդվածի նշված կարգավորումը նորույթ չէ և նույնական մոտեցում է սահմանադիրը որդեգրել նաև նախորդ փոփոխությունների ժամանակ (կետ 37)։

Վերոշարադրյալի լույսի ներքո Վենետիկի հանձնաժողովը եզրահանգել է, որ գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի կարգավորումները լիովին համապատասխանում են միջազգային ստանդարտներին (կետ 39-ի 3-րդ նախադասություն, կետ 53-ի 1-ին նախադասություն, 76-ի 3-րդ նախադասություն)։ Ուստի 213-դր հոդվածով նախատեսվեց անցումային դրույթներից որևէ շեղումը պետք է չափազանց զգուշորեն քննարկվի (կետ 39-ի 3-րդ նախադասություն)։

Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացության մեջ, միաժամանակ, հստակորեն փաստում է, որ իշխանությունների կողմից հանրաքվեի դրված նախագիծը հակասում էր վերը նշված սկզբունքներին։ Նման բացարձակ միջոցները, որոնք հանգեցնում են բոլոր «հին» դատավորների պաշտոնավարման ավտոմատ և առանց տարբերակման  դադարեցման, առանց անցումային մեխանիզմների նախատեսման, ակնհայտորեն կհակասեին ՄԻԵԿ 6-րդ հոդվածին (հղում է արվում Baka v. Hungary գործին) (կետ 40)։ Հանձնաժողովը նաև շատ հստակ արձանագրել է, որ սահմանադրական որևէ փոփոխությունից առաջ Սահմանադրական դատարան դիմելը Ազգային ժողովի պարտականությունն է (կետ 21, 60, 63) և դրանով, ըստ էության, գնահատական է տվել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի սահմանադրականությանը (տե՛ս նաև կետ 73):

Մայիսի 12-ի դիմումում, իշխանությունները որպես 1-ին հարցի լուծման հնարավոր տարբերակ առաջարկել էին միանգամից դադարեցնել Սահմանադրական դատարանի բոլոր այն դատավորների լիազորությունները, որոնք արդեն իսկ պաշտոնավարել են 12 տարի (այսինքն` այն ժամկետը, ինչը նախատեսված է 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ ՍԴ դատավորների համար)։ Վենետիկի հանձնաժողովը այս առաջարկը դիտարկել է հանրաքվեի դրված նախագծի համեմատությամբ առավել մեղմ միջամտություն դատավորների կարգավիճակին։ Միաժամանակ, Հանձնաժողովը որպես պարտադիր պայման ընդգծել է, որ այս անցումը պետք է լինի ժամանակի ընթացքում, աստիճանական։ Այլ կերպ ասած, անգամ Սահմանադրական դատարանում արդեն իսկ 12 տարի պաշտոնավարած դատավորների պարագայում Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է անցումային ժամանակահատված նախատեսելու անհրաժեշտությունը՝ «դատարանի անկախության նկատմամբ ոտնձգող կտրուկ և անմիջական փոփոխություններից խուսափելու համար» (կետ 53 և 78)․

Վենետիկի հանձնաժողովը խուսափել է անցումային կոնկրետ ժամանակահատված մատնանշելուց, և միայն փորձել է ուրվագծել անցումային ժամանակահատվածի համար որոշակի չափանիշներ։ Ըստ Հանձնաժողովի, անհրաժեշտ է կշռադատել երկու հանրային շահեր․ մի կողմից՝ չպետք է լինի անհամաչափ միջամտություն դատավորների անփոփոխելիության սկզբունքին, մյուս կողմից՝ այդ ժամանակահատվածը չպետք է լինի չափազանց երկար՝ խաթարելով 2015 թ․ սահմանադրական փոփոխություններում արտահայտված սահմանադրի կամքը (կետ 53, նախադասություն 7)։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման դադարեցմանը, Վենետիկի հանձնաժողովը տարբերակում է դնում դատական և վարչական գործառույթների միջև և արձանագրում, որ ի տարբերություն դատավորների, դատարանի նախագահների պաշտոնավարման վաղաժամկետ դադարեցման պարագայում միջազգային չափորոշիչներն ավելի մեղմ են։ Միևնույն ժամանակ, և՛ ՄԻԵԴ-ը, և՛ Վենետիկի հանձնաժողովը զգուշավոր են դատարանի նախագահների լիազորությունների դադարեցման հարցում։ Կարծիքում վկայակոչվում է Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահ Բակայի լիազորությունների 6 տարվա ժամկետի դադարեցմանը գործը, որտեղ ՄԻԵԴ-ը արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում՝ անգամ այն պարագայում, երբ նա պահպանել էր նույն դատարանում դատավորի իր պաշտոնը։

Վենետիկի Հանձնաժողովը շեշտադրում է նաև այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի նախագահները, իրենց կարգավիճակից ելնելով, «առավել հեշտությամբ են հայտնվում կառավարության, պետության գլուխների կամ պառլամենտական խմբերի հետ կոնֆլիկտներում» և նրանց անունը կապվում է որոշակի որոշումների հետ, որոնք հանրային քննարկման առարկա են դառնում կամ «դուր չեն գալիս կառավարությանը՝ չնայած որ ընդունվում են դատավորների խմբի կողմից» (կետ 58)։

Հետևաբար, ըստ Վենետիկի հանձնաժողովի, Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման հնարավոր դադարեցումը նույնպես պետք է համապատասխանի իրավական որոշակիության ու համաչափության սկզբունքներին և, անպայման, նախատեսի անցումային ժամանակահատված (կետ 57-ի վեջին նախադասություն, կետ 59)։

Հետագա օրենսդրական կարգավորումների առումով կարևոր է Վենետիկի հանձնաժողովի այն շեշտադրումը, որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում նախատեսող ցանկացած սխեմա Հայաստանում պետք է մնա որպես բացառություն՝ անթաքույց կերպով ընդունելով, որ նման մեխանիզմները կարող են  «վտանգավոր նախադեպ հանդիսանալ ապագա կառավարությունների համար» (կետ 53-ի վերջին նախադասություն, կետ 78-ի վերջին նախադասություն)։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ իր կարծիքում Վենետիկի հանձնաժողովը չափազանց բարեհաճ է գտնվել Հայաստանի իշխանությունների առաջարկների նկատմամբ և արել է այնպիսի եզրահանգումներ, որոնք իրավական տեսանկյունից խիստ խոցելի են։ Շատ ավելի ծանրակշիռ իրավական փաստարկներով, հնարավոր է պնդել, որ 213-րդ հոդվածի որևէ փոփոխություն անթույլատրելի է։

Այսքանով հանդերձ, առնվազն տարօրինակ է, որ սեփական նախաձեռնությամբ դիմելով Վենետիկի հանձնաժողովին և քաջ տեղյակ լինելով Հանձնաժողովի կարծիքի նախագծում արտահատված տեսակետներին (կարծիքի նախագիծը նախօրոք ուղարկվել է կառավարությանը և որոշակիորեն մեղմվել է վերջինիս առաջարկների հիման վրա), իշխող մեծամասնությունը հունիսի 19-ին՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը, Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ իր կարծիքի վերջին կետում, որը սկզբնապես նախատեսում էր հայկական իշխանություններին հետագա աջակցություն ցուցաբերելու պատրաստականություն, Հանձնաժողովը ափսոսանք է հայտնում, որ «իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված հանձնարարականներին» (կետ 82)»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}