Պայթյուններ և ռմբակոծություն Սիրիայում․ տուժել են նաև խաղաղ բնակիչները
Նախօրեին Սիրիայում իրավիաճակը բավական լարված է եղել։ Հալեպի հյուսիսարևմտյան Աֆրին քաղաքում մինապատ ավտոմեքենա է պայթեցվել, ինչի արդյունքում վիրավորվել է 6 խաղաղ բնակիչ, որոնցից 4-ը՝ անչափահաս։ Մեքենան կայանված է եղել Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» զինված խմբավորման հենակետերից մեկի մոտ։ Ենթադրվում է, որ մեքենան ականապատել են «Աֆրինի ազատագրման ուժեր» քրդական խմբավորման անդամները։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Հալեպի հյուսիսում՝ Նուման գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում սպանվել են Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակի» 3 զինյալներ։ Ենթադրվում է, որ հարձակման հեղինակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է։
Դեյր Զորի հյուսիսում արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման անդամները հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու մահապարտների։ Նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել, մյուսը պայթեցրել է ինքն իրեն, որի արդյունքում քուրդ զինյալներից մի քանիսը տարբեր վնասվածքներ են ստացել։
ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային ռազմական կոալիցիայի զինուժը ռմբակոծել է Սիրիայի Խասակե բնակավայրի հարավային շրջանը։ Թիրախավորվել է մասնավորապես տարածքում գտնվող նավթահանքը։ Ռմբակոծության արդյունքում պայթեցվել է մի մոտոցիկլետ, որի վրա երկու մարդ է եղել։ Անձը չհաստատված այդ անձանցից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ ծանր վիրավորվել։
Խասակե և Դեյր-Զոր նահանգների սահմանի մոտակայքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով նավթատար մեքենա է պայթել, վիրավորվել է տեղի բնակիչներից մեկը։