Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի սահմանադրական փոփոխությունները
Վաղը՝ հունիսի 23-ին, Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս մասին գրում է Aliq.ge կայքը։
Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունը կրկին պահանջում է ազատ արձակել Գիորգի Ռուռուային, որից հետո նոր միայն կմասնակցի քննարկումներին: Ինչ վերաբերում է «Եվրոպական Վրաստան» կուսակցությանը, նրանք ավելի ուշ հայտարարել էին, որ առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեն սահմանադրական փոփոխություններին միայն այն նպատակով, որ ժամանակ տան իշխանությանը ազատ արձակելու Ռուռուային: Ըստ կուսակցության որոշման՝ եթե մինչև վաղվա նիստը Գիորգի Ռուռուան ազատ չարձակվի, ապա կուսակցությունը չի մասնակցի քննարկումներին:
Խորհրդարանի անկախ պատգամավորներին էլ հայտարարել են, որ լրիվությամբ կողմ են օրենսդրական նախաձեռնությանը: Միաժամանակ, իշխող թիմում կարծում են, որ փոփոխությունները առանց «Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» էլ հնարավոր կլինի ընդունել:
Երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկող նիստին գրանցված 142 պատգամավորից կողմ քվեարկեց 136-ը, դեմ՝ 5 պատգամավոր:
Սահմանադրական փոփոխությունները 3 ընթերցմամբ նախատեսվում է ընդունել մինչև հունիսի 29-ը:
Սահմանադրական փոփոխությունների մասին հակիրճ
Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական կարգով (120 համամասնական, 30 մեծամասնական) և 1 տոկոսանոց անցողիկ շեմով :
Օրինագիծը ենթադրում է 40 տոկոսանոց արգելքի մեխանիզմ, ինչը նշանակում է, որ որևէ կուսակցություն 2020 թվականի ընտրություններին համամասնական կարգով 40,54 տոկոսից պակաս աջակցություն ստանալու դեպքում, միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն չի ունենա. կոալիցիոն կառավարության ձևավորման անհրաժեշտություն կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան