Փաստացի վարչապետը հաստատեց մեր այն փաստարկները, որ կտրուկ աճել է գործազրկությունը.Արման Աբովյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, փաստացի վարչապետը հաստատեց մեր այն փաստարկները, որ կտրուկ աճել է գործազրկությունը (չնայած ես համոզված եմ,որ աշխատանք կորցրած քաղաքացիների թիվը ավելի շատ է քան 71 000 ը)։
Շատ հետաքրքիր տենդենց եմ նկատում, քայլ առ քայլ, չցանկանալով, բայց իշխանավորները հաստատում են բոլոր մեր քննադատական թեզերը։
Կարծում եմ, որ ԲՀԿ ի դիրքորոշման ճշմարտությունը հաստատելուց բացի, իշխանությունները պետք է դադարեցնեն իրենց կողմից իրականացվող սարնձարձակ քաղաքական հետապնդումները՝ մեր նկատմամբ։
Սակայն հաշվի առնելով նաև իշխանության չափազանց «զգայուն ինքնասիրությունը», կարծում եմ, որ իրենք չեն ունենա այդքան համարձակություն կանգնեցնել ռեպրեսիվ գործողություների «մեքենան»»։