Արտակարգ իրավիճակներում կարողանում ենք արտակարգ լուծումներ գտնել.Արսեն Թորոսյան
Համավարակի սկզբից մեր կողքին է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ես հիշում եմ կազմակերպված բոլոր ապրանքների օգնությունը՝ ԱՄՆ-ից, Չինաստանից: Անկեղծ ասած, սկզբում տեղյակ չէի, որ դուք ներգրավված եք, հետո իմացա և ուրախացա, որ սա կոլեկտիվ ջանքների արդյունք է: Սա պետք է դիտվի ոչ միայն աջակություն, այլև հնարավորություն՝ ապագայում ավելի ամուր կապեր հաստատելու ՝ հայ-ֆրանսիացի եղբայրական ժողովուրդների համար: Նման նախաձեռնություններ ունենք նաև այլ երկրների՝ Լիտվայի, Ռուսաստանի, հետագայում կունենանք նաև Իտալիայի հետ: Ես ուրախ եմ, որ արտակարգ իրավիճակներում կարողանում ենք արտակարգ լուծումներ գտնել, քանի որ սովորական մեթոդներն այս պայմաններում չեն աշխատում: Որոշումների կայացումը պետք է լինի չուշացած, ռեսուրսների հատկացումը պետք է լինի արագ, որը սովորական իրավիճակներում դժվար կլիներ»,-ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին