«Բարգավաճ Հայաստան»-ը նախաձեռնել է դիմել ՍԴ՝ նախագիծն առանց ՍԴ եզրակացության ընդունելու հարցով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացնում է.
«Հարգելի ժողովուրդ,
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ մեզ վերապահված լիազորություններից և իրավական գործիքակազմից,նախաձեռնել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ քննության առնելու «Առանց Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ որոշման ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություններ ընդունելը և ՀՀ
Սահմանադրության (Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2) փոփոխությունները ՀՀ Սահմանադրության 4-րդ, 5-րդ, 6-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների համապատասխանության հարցը»:
Նախաձեռնությանն աջակցելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ենք ուղարկել արդեն հավաքագրված ստորագրությունները և դիմումի հիմքերը:
Պատրաստ ենք արդյունավետ քննարկումների մեր գործընկերների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունեմ
- Վահե Հովհաննիսյան. Սահմանադրական փոփոխությունները՝ ԱՆԿԵՂԾ օրակարգ
- Ալվինա Գյուլումյան. Պայքարելու եմ, կարծում եմ՝ չեն լռի նաև Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը
- Ավետիք Չալաբյան. Այսօր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է ԼՀԿ-ի և Մարուքյանի ձեռքում
- Էդմոն Մարուքյան. Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ
- Գ.Հովհաննիսյան. Նման ճչացող հակասահմանադրական իրավիճակներում է, որ Նախագահը պետք է ստանձնի լուրջ դերակատարություն
- «Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ՍԴ դիմելու «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը
- ՀՅԴ-ն դիմում է Արմեն Սարգսյանին՝ հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում
- Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը