Էդմոն Մարուքյան. Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը միանալու կոչերին ու հոդորներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով։ Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում։
Մինչդեռ 168֊րդ հոդվածի նշված կետերով սահմանված դեպքերը չեն ներառում Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը։
Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանի համահեղինակած 2015թ. խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով։
Մինչդեռ այս պայմաններում Հանրապետության Նախագահը դեռևս ունի իր իրավասությունները սահմանափակող ԱԺ կողմից այսօր ընդունած օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն։
Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ՍԴ դիմելու «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը
- ՀՅԴ-ն դիմում է Արմեն Սարգսյանին՝ հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում
- ԲՀԿ-ն նախաձեռնում է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար
- Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին