ԱՀԿ-ն գնահատել է 2019-ի դեկտեմբերին Իտալիայում կորոնավիրուսի առկայության մասին վարկածը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը գնահատել է 2019-ի դեկտեմբերին Իտալիայում կորոնավիրուսի առկայության մասին վարկածը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Նրա խոսքով, իտալացի գիտնականների հայտարարությունները՝ կորոնավիրուսային հիվանդության ավելի վաղ ծագման մասին, այս փուլում որևէ բան չեն փոխում։
Միևնույն ժամանակ, Ռայանը հետաքրքիր է համարել ուսումնասիրությունը և նշել, որ այն պետք է շարունակվի:
Նա հավելել է՝ հավանական է, որ կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը Իտալիայում ի հայտ եկած լինի ավելի վաղ, բայց թե ինչ ազդեցություն կարող էին ունենալ այդ դեպքերը արտաքին աշխարհի վրա, դեռևս հնարավոր չէ գնահատել։
Ավելի վաղ Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտը (ISS) հայտնել էր, որ կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել իտալական Միլանի և Թուրինի կեղտաջրերից վերցված նմուշներում: Մասնագետները նշել են՝ արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը կարող է ներթափանցած լինել երկիր դեռևս 2019 թվականի դեկտեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում Covid-19-ից մահացածների հարազատները դատի են տալիս կառավարությանը
- Կրկին տխուր վիճակագրություն. 348 մահ Ֆրանսիայում, 1402 նոր վարակակիր Իտալիայում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան