Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2.4 հազար նոր դեպք
Իրանում նախորդ 24 ժամերի ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2,4 հազարից ավելի նոր դեպք, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին։
Նա մասնավորապես նշել է՝ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2, 445 նոր դեպք, մահացել է 121 մարդ:
Ըստ աղբյուրի՝ վարակվածների ընդհանուր թիվը 209, 970 է, հիվանդության հետևանքով մահացել է 9,863 հոգի։ Միևնույն ժամանակ, վերականգնվել է առնվազն 169, 160 մարդ:
Լարին նշել է, որ մեկ շաբաթ շարունակ կորոնավիրուսային հիվանդության հետրանքով Իրանում օրական մահացել է 100-ից ավելի մարդ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները