«Իրատես». «Իմ քայլի» շատ կարկառուն անդամներ արդեն չեն մասնակցում Փաշինյանի պաշտպանությանը
«Իրատես» թերթը գրում է.
«Ի սկզբանե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիություից զրկելու իդեա-ֆիքսը իրականացնելը անհնար են համարել, նույնիսկ հսկիչ դատախազը գլխավոր դատախազին ասել է, որ հիմքերն ահավոր թույլ են:
Սակայն գլխավոր դատախազը գործը «կարել», մտել է խորհրդարան, զուգահեռ էլ «Իմ քայլը» խմբակցության ֆրակցիայի ղեկավարությունը լուրջ կոմպրոմատային աշխատանք է տարել «անհնազանդ» իմքայլականների նկատմամբ, փորփրել բոլորի անցյալը` մտնելով անձնական կյանք, հարազատներից մինչև «կերած» գրանտներ, «սխալ օրակարգով» լուծարված ընկերություններ, հյուրանոցային բիզնեսներ:
«Անհնազանդներից» շատերի մասով կոմպրոմատներ չեն գտնվել, վերջիններիս մանդատները վայր դնելու հեռանկարով են սպառնացել: Ծառուկյանին չկալանավորելուց հետո իմքայլականները նեղ շրջապատում իրենց տագնապն են արտահայտում այդ և սպասվող ՍԴ հակասահմանադրական քվեարկության և ապագա պատասխանատվության առնչությամբ:
Ի դեպ, շատերն են նկատել, որ «Իմ քայլի» շատ կարկառուն անդամներ չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանն ուղղված ֆեյսբուքյան արշավներին. ոչինչ չեն գրառում իրենց էջերում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան