Սիրիան ողջունում է Լիբիայում հրադադարի հաստատումը
Դամասկոսը ողջունում է Լիբիայում հրադադարի ռեժիմի հաստատումը և իր աջակցությունն է հայտնում Լիբիայի ազգային բանակին՝ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք աջակցում ենք Լիբիայում հրադադարի հաստատմանը: Մենք աջակցում ենք Խալիֆա Հաֆթարին և Լիբիայի պետական իշխանություններին»,- ասել է Մուալը:
Սիրիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Լիբիան այսօր դարձել է դրսի երկրների հավակնությունների և միջամտության զոհ, և դա հիմնականում պայմանավորված է թուրքական ռազմական միջամտությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան