23.06.2020. Կորոնավիրուսով 21 հիվանդ է մահացել
Նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով 21 հիվանդ է մահացել Հայաստանում։ ԱՆ-ից հայտնում են, որ նրանցից 9-ի մահվան պատճառ են եղել այլ հիվանդություններ։
Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98117 թեստավորում:
ԱՆ-ի հրապարակած վիճակագրության համաձայն, այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք և 1013 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 126 է:
Հարակից հրապարակումներ`
- 22.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 320 նոր դեպք և 13 մահ
- 21.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 560 նոր դեպք և 19 մահ
- 20.06.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
- 19.06.2020. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան