Հրայր Թովմասյան. Իշխանությունների ասածներն ինձ համար հարյուրերոդական են
«Տհա՞ճ չէ աշխատել այն պայմաններում, երբ իշխող ուժից անընդհատ ասում են՝ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ, չի վայելում ժողովրդի վստահությունը, պետք է հեռանա, նախկինների հանձնարարությունն է կատարում»,- լրագրողներից մեկն այս հարցն ուղղեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ՍԴ շենքի դիմաց ճեպազրույցի ընթացքում։
Ի պատասխան ՍԴ նախագահն արձագանքեց՝ իր համար նախկին, հին, նոր իշխանությունների ասածները հարյուրերոդական են։
«Դուք այս ընթացքում պետք է հասկանայիք, որ նրանց ասածները Հրայր Թովմասյանի համար նշանակություն չունեն։ Ես բազմիցս ասել եմ, որ այս ընթացքում գլուխս կախ գալիս եմ, իմ աշխատանքն անում եմ, գնում եմ»,- ընդգծեց նա։
Թովմասյանն ասաց, ԱԺ կողմից ընդունված նախագծին ծանոթ չէ, ՍԴ-ն նման փաստաթուղթ չի ստացել։
Հարցին, թե ՍԴ շուրջ գործընթացն իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց է, Թովմասյանը պատասխանեց. «Չէ, չէ, չէ, ի՞նչ եք ասում, երեկ ինչ-որ մեկը հայտարարել է, որ այս գործընթացը երջանիկ ապրելու համար է։ Նման բան ականջովս ընկել է, ասել են, որ քաղաքական գործընթաց չկա, այս ամենն արվում է երջանիկ ապրելու համար։ Այնպես որ հավատացեք, որ երջանիկ ապրեք։ Ես ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ այս փոփոխություններից հետո բոլորս երջանիկ ենք ապրելու»։
Նա ընդգծեց, ինքը շարունակելու է գալ աշխատանքի, նիստեր կան նշանակված։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունեմ
- Ալվինա Գյուլումյան. Պայքարելու եմ, կարծում եմ՝ չեն լռի նաև Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին