Հրայր Թովմասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության վերսկսման մասին. Ի՞նչ տարօրինակ բան եք տեսել
«Միշտ հիշեք, Սահմանդրական դատարանում մենք չենք ասում սրա դիմումը, նրա դիմումը, մենք միշտ ասում ենք՝ այսինչ հոդվածին վերաբերող դիմումը»,- լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀՀ երկրորդ հնախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա վարույթի շրջանակում նիստ նշանակվեց։
ՍԴ նախագահը բացատրեց, թե ինչու նիստ նշանակելու որոշում կայացվեց։
«Ժողովուրդ ջան, մի շատ պարզ պատճառով։ Չընդունել չէինք կարող։ Սահմանդրության 56-րդ հոդվածն ասում է՝ գործը վերսկսում է կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքերի վերացումից հետո։ Հիմա կասեցման երկու հիմք կար՝ ՄԻԵԴ կարծիքն ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»,- ասաց նա։
Թովմասյանի խոսքով, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, ՍԴ-ն էլ երբեմն հեռահար է աշխատում, ինքը Վենետիկի հանձնաժողովի մասին տեղեկացվել է հունիսի 19-ի երեկոյան։
«Հիմա եթե ես ուրբաթ օրն եմ տեղեկացել, երբ պե՞տք է ընդգրկեի, եթե ոչ առաջին նիստին։ Իսկ մեզ մոտ առաջին նիստը երկուշաբթի էր։ Դուք այստեղ ի՞նչ տարօրինակ բան եք տեսել։ Չընդգրկելու դեպքում դուք պետք է հարց տայիք, ինչի՞ չեք ընդգրկել։ Դուք հիմա ինձ մեղադրում եք, մոտավորապես այս բանի համար, թե ինչու եմ եկել գործի»,- ասաց ՍԴ նախագահը։
Թովմասյանը հիշեցրեց, որ 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ դիմումը միակ գործն է, որի քննությունը տևել է մեկ տարուց ավելի։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը նշանակված է հուլիսի 7-ին։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն կվերսկսի «300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը
- Փաստաբան. Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է՝ սահմանադրական կարգի տապալման նման հոդված որևէ այլ երկրում չես գտնի
- Արամ Վարդևանյան. 300.1 հոդվածն այնքան անորոշ է, որ Վենետիկի հանձնաժողովն այն պայմանավորել է վատ թարգմանությամբ
- Արամ Վարդևանյան. ՄԻԵԴ փաստաթղթում մենք տեսնում ենք 300.1 հոդվածի անհստակություն
- Արամ Վարդևանյան. Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով
- ՄԻԵԴ-ը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը
- ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին