Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Ազգային Ժողովի՝ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիորւս է հաստատվել։ Այդ մասին տեղեկացրել է անձամբ պատգամվորը ֆեյսբուքյան իր էջում.
«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։
Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ԲՀԿ-ական գործիչը մասնակցել է ակցիաների, հավաքների, հիմնականում կրել է բժշկական դիմակ։Թեպետ՝ Panorama.am-ը տեսախցիկը հավաքներից մեկի ժամանակ նրան ֆիքսել է նաև դիմակն իջեցրած վիճակում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա