Թրամփը հրամայել է մինչև 10 տարով ազատազրկել հուշարձան վնասող ցանկացած քաղաքացու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է կալանավորել բոլոր նրանց, ովքեր քանդում կամ փչացնում են հուշարձանները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով նախագահի «Թվիթերյան» միկրոբլոգին։
«Ես լիազորել եմ դաշնային կառավարությանը ձերբակալել բոլոր նրանց, ովքեր ոչնչացնում են որևէ հուշարձան, արձան կամ ԱՄՆ այլ դաշնային գույք։ Այդ մարդկանց սպասվում է մինչև տասը տարի ազատազրկում», - գրել է Թրամփը:
Նա տեղեկացրել է, որ հրամանն ուժի մեջ է մտնում արձակման պահից սկսած և դրա կիրառման համար որևէ բացառություն չի լինելու։
ԱՄՆ-ում բողոքի ցույցեր և անկարգություններ են բռնկվել այն բանից հետո, երբ ոստիկանները ձերբակալության ժամանակ սպանել են 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Դեպքից հետո քաղաքի հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի:
Հավաքները արագորեն տարածվել են և վերաճել ոստիկանության հետ բախումների, տների և խանութների հրկիզման, կողոպուտների:
Հարակից հրապարակումներ`
- Բարբրա Սթրեյզանդը սպանված Ջորջ Ֆլոյդի դստերը Disney-ի ակցիաներ է նվիրել
- Մանրամասներ՝ ոստիկանների կողմից սպանված սևամորթ Ֆլոյդի անցյալից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա