Խուդոյան. Մեղավորը ՀՔԾ-ն է, որ հիմար մեղադրանք է ուղարկել դատարան
«Հայաստանի Հանրապետությունում մեկ սուբյեկտ կա, որի պատճառով դատական նիստերը ձգձգվում են։ Հատուկ քննչական ծառայությունն է, որն այս հիմար մեղադրանքն ուղարկել է դատարան»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մի քանի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստի հետաձգումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով, մեղադրանքն այնքան թերություններ ունի, որ քննարկում-քննարկում են, բայց դրանց 10 տոկոսն էլ չեն սպառել։
Խուդոյանը նկատեց, որ գործի իրավական թերությունները հիմա են քննարկում, փաստական թերությունները կքննարկեն այն ժամանակ, երբ կանցնեն դատաքննության փուլին։
Պաշտպանը հիշեցրեց, նախաքննության ավարտից հետո գործի նյութերը գաղտնի չեն պահվում, եթե կա մարդ, ով կարծում է գործի նյութերը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմին մտահոգում են, ապա կարող է դրանք հրապարակել։
«Պատրաստ ենք այդ բոլոր հրապարակումներին»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է լինեն կոնտեքստից կտրված։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց, խնդրելով դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ըստ նրա՝ պաշտպանների նման գործողությունները թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։
Նախագահող դատավորն արձանագրեց, որ դատախազի միջնորդության մեջ առկա են այնպիսի հարցեր, որոնք անհնար է քննարկել առանց բոլոր պաշտպանների ներկայության։ Այսօր նիստին չէր մասնակցում Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Նիստը հետաձգվեց։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին, ժամը 13։00-ին
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
- Ալումյան. Այս ամբողջը ձեռնարկվել է զուտ մի նպատակով՝ թույլ չտան, որ ՍԴ-ն Ռ.Քոչարյանի գործով կայացնի որոշում
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մի քանի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան