Բելգիայում COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերը կիսով չափ նվազել են
Անցած շաբաթվա ընթացքում Բելգիայում գրեթե կիսով չափ նվազել է կորոնավիրուսով պայմանավորված մահացությունների, ինչպես նաև վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների թիվը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նախարարությունը պարզաբանել է, որ երկրում համաճարակի կայուն կրճատման պատճառով, երեքշաբթիից տվյալները կտրամադրվեն փոփոխված ձևով. ոչ թե ամեն օր բացարձակ թվերով, այլ անցած յոթօրյա ժամանակահատվածի տոկոսային և միջին ցուցանիշներով։
«Այսպիսով, մենք կարող ենք համեմատել անցած յոթ օրվա ընթացքում իրավիճակը գնահատել՝ համեմատելով դա նախորդող շաբաթվա տվյալների հետ և ավելի լավ գնահատել միտումները»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Այսպիսով, հունիսի 16-ից 22-ն ընկած ժամնանակահատվածում հունիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածի համեմատությամբ՝ Բելգիայի իշխանությունները արձանագրել են մահացությունների թվի նվազում 46% -ով, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող հիվանդների թիվն էլ կրճատվել է 45% -ով: Դեպքերի ընդհանուր թիվը նվազել է 17% -ով, իսկ հոսպիտալացվողների թիվը` 11% -ով:
Մինչ օրս, մարտի կեսից ի վեր, երկրում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 60,810 մարդու մոտ, անցկացվել է ավելի քան մեկ միլիոն թեստ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները