Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է SARS-CoV-2 վարակի մոտ 15 հազար դեպք
Անցած մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը աճել է ավելի քան 14.9 հազարով և գերազանցել 440 հազարը: Այս մասին հունիսի 23-ին հաղորդել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությանը:
Ինչպես փոխանցում է Regnum-ը, երկրում 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 14 933 դեպք։
Այս ընթացքում երկրում մահացել է ավելի քան 14 հազար մարդ։
Հնդկաստանը վարակվածների թվով աշխարհում դարձել է 4-րդը՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ռուսաստանից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները