Մոսկվայում մանակահասակ երեխաներով բնակարան են գտել, որոնց հնարավոր է վաճառելու էին
Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերել են հինգ մանկահասակ երեխաներ։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտնաբերել են նրանց փաստաթղթերը, որոնք ձևակերպված են չինարենով։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների, հնարավոր է մանկահասակ երեխաներին նախապատրաստում էին արտասահմանում վաճառքի համար։
Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Երեխաները եղել են մեկ օրական, հինգ օրական, մեկ ամսական, երեք ամսական, մեկ և երկու տարեկան։ Նրանց մոտ եղել է չինացի դայակ, ինչպես նաև մի կին, որը հնարավոր է, երեխաներից մեկի մայրն է։
Ըստ երեխաների հարցերով օմբուդսմենի, երեխաներն հիմա անվտանգ են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։