«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ՍԴ դիմելու «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը
«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշումը։
«Հայրենիք» կուսակցության խորհուրդի տարածած հայտարարության մեջ ասված է.
«Մենք արձանագրում ենք, որ քաղաքական իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թույլ տվեց ամենավտանգավոր արարքը, սահմանադրական հեղաշրջում իրագործելով եւ դրանով հիմքեր ստեղծելով իրավական պետության ամբողջական ոչնչացման համար։
Խորհրդարանական մեր մյուս գործընկեր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ակնկալում ենք, որ կմիանա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը։
Միաժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ սահմանադրական փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար Սահմանադրական դատարան հնարավոր է դիմել ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերը, որոնք դրա համար ապահովում են լիարժեք եւ սպառիչ հնարավորություններ։
Հույս ենք հայտնում, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կմիանա ՍԴ դիմելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը, ապահովելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի պահպանումը, պաշպանելով հանրության օրինական շահերն ու ժողովրդավարության կարեւորագույն արժեքները»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ն դիմում է Արմեն Սարգսյանին՝ հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում
- ԲՀԿ-ն նախաձեռնում է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար
- Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
- Վարդան Այվազյան. Եթե նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չուղարկվի ՍԴ, դա կլինի Սահմանադրության կոպիտ խախտում
- Դավիթ Հարությունյան. Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան