Փաշինյան. Սկսկել ենք տնտեսական վերականգնման պրոցես
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ ապրիլին համավարակով պայմանավորված մեկուսացման պայմաններում արձանագրել են, որ Հայաստանում փակվել է 71 471 աշխատատեղ։
«Այս և մի քանի այլ տվյալներ վերլուծելով՝ վերջանականապես համոզվեցինք, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, հակառակ դեպքում եթե կենտրոնանանք միայն առողջապահական սեգմնետի վրա, ապա կունենանք ոչ թե տնտեսական անկում, այլ տնտեսական փլուզում»,-ասաց կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով, այս մոտեցումն ըստ էության հիմնավորում է իր ճշմարտությունը, դրա համար հիմք են հանդիսացել մայիսն եկամտահարկի վերաբերյալ տվյալները, որոնք ամփոփվել են հունիսի 20-ին։
«Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ մենք որոշեցինք լոքդոունի քաղաքականությունը չշարունակել, 50 094 աշխատատեղ վերականգնվել է։ Այս պրոցեսը ըստ էության շարունակվում է, և սա վերջին շրջանի մեր ունեցած ամենակարևոր լուրն է»,-ասաց նա։
Նա նկատեց, սա չի նշանակում, որ մենք հետտնտեսական բարդությունը հաղթահարել ենք, այլ նշանակում է, որ սկսկել ենք վերականգնման պրոցես։
Փաշինյանը հիշեցրեց նախկինում արած հայտարարությունը, որ քայլելու ենք դժոխքի միջով, դրա մասին խոսում են կորոնավիրուսի հետևանքով ամեն օր գրանցվող մահվան դեպքերը։
«Բայց այսօրվա տնտեսական ցուցանիշները, անկեղծ ասած, իրենց լավատեսությամբ ինձ համար անսպասելի էին։ Այն չի կարող կասկածելի համարվել մի պարզ պատճառով, այն ուղարկվում է գործատուների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա։ Մենք պարտավոր ենք միասին այս տնտեսական տեմպը պահել»,-ասաց նա՝ ավելացնելով, պետք է անել ամեն բան, որպեսզի լոքդաունի վերադառնալու անհրաժեշտություն չլինի։
Նա նկատեց, որ Հայաստանում հակահամաճարակային իրավիճակը մնում է լարված։ Կոչ արեց դիմակ կրել, ախտահանել ու հաճախ լվանալ ձեռքերը։
Մանրամասները՝ տեսանյութում։