Թուրքիայի մեջլիսում կորոնավարակի ևս 6 դեպք է գրանցվել
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու 6 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը նախորդ շաբաթ հաղորդել էր աշխատակազմում 11 անձի վարակման մասին։
Շենթոփը հայտնել էր, որ նշյալ վարակակիրներից 7-ը բուժում ստանալուց հետո աշխատանքի էին վերադարձել։
Այսպիսով, մեջլիսում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 17-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում