Գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է.Ուրիխանյան
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սահմանադրական դատարան դիմելու հարցին:
«Հարգարժան լրագրողներն այսօր շատ են հետաքրքրվում՝ արդյոք ստորագրելու՞ եմ ՍԴ դիմելու ձևաթուղթը։ Սիրով հայտնում եմ, որ իմ բոլոր քայլերն այս օրերին մանրամասն քննարկվում են «Ալյանս» կուսակցության իմ գործընկերների հետ, այդ թվում նաև այս հարցը։ Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է»։ Երբ որ իրենք "կտեղափոխեն գնդակը", հանրությունն անպայման կիմանա անելիքս։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ իմ գործողությունները կանխատեսելի են», - գրել է Ուրիխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան