Թուրքիայի մեջլիսում կորոնավարակի ևս 6 դեպք է գրանցվել
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու 6 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը նախորդ շաբաթ հաղորդել էր աշխատակազմում 11 անձի վարակման մասին։
Շենթոփը հայտնել էր, որ նշյալ վարակակիրներից 7-ը բուժում ստանալուց հետո աշխատանքի էին վերադարձել։
Այսպիսով, մեջլիսում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 17-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան