Ալումյան. Այս ամբողջը ձեռնարկվել է զուտ մի նպատակով՝ թույլ չտան, որ ՍԴ-ն Ռ.Քոչարյանի գործով կայացնի որոշում
Սահմանադրական դատարանի որոշումը միանշանակորեն կարող է ազդեցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործընթացի վրա։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին և ԱԺ երեկվա ընդունած նախագծին, փաստաբանը նշեց, որ, իր խորին համոզմամբ, այս ամբողջը ձեռնարկվել է զուտ մի նպատակով՝ թույլ չտան, որ ՍԴ-ն այս գործով կայացնի իր որոշումը։
Հարցին՝ այսինքն այս ամենն արվում է Ռոբերտ Քոչարանի համա՞ր, Հ. Ալումյանը պատասխանեց. «Այդ գործով ՍԴ-ն քննում է և Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը, և Քոչարյանի դիմումը՝ կապված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ։ Ամեն ինչ արվում է ու նոր չի դա սկսել, մինչև այդ գործով վերջնական որոշում կայացնելը Սահմանադրական դատարանը որպես այդպիսին գոյություն չունենա։ Կստացվի դա, թե ոչ, այլ հարց է»։
Ռ.Քոչարյանի պաշտպանի խոսքով, բոլորի համար տեսանելի է, որ մեկ քրեական գործով մեկ հոգու ամեն գնով պատասխանատվության ենթարկելու նպատակով պետական ինստիտուտների նկատմամբ այսպիսի ոտնձգություններ են տեղի ունենում։
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ-ում երեկ երկու ընթերցմամբ ընդունված օրենքի՝ դադարում են Սահմանադրական Դատարանի այն անդամների (դատավորների) լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավել և նրանց փոխարեն ընտրվելու են Սահմանադրական Դատարանի նոր անդամներ (դատավորներ): Սահմանադրական Դատարանի մյուս անդամների (դատավորների) պաշտոնավարումը սահմանափակվում է 12 տարով։Դադարեցվում է Սահմանադրական Դատարանի Նախագահի պաշտոնավարումը։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Իշխանությունների ասածներն ինձ համար հարյուրերոդական են
- Ալվինա Գյուլումյան. Պայքարելու եմ, կարծում եմ՝ չեն լռի նաև Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը
- «Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ՍԴ դիմելու «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը
- Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
- Վարդան Այվազյան. Եթե նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չուղարկվի ՍԴ, դա կլինի Սահմանադրության կոպիտ խախտում
- 89 պատգամավոր կորոշի ՍԴ ճակատագիրը. մեկնարկել է ԱԺ արտահերթը
- Լազարյան ակումբը ողջունում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը
- Մինասյան. Ռ. Քոչարյանի գործով մեղադրող կողմը փորձում է մանիպուլյացիաների միջոցով հստակ մոտեցումը նենգափոխել
- Արամ Վարդևանյան. 300.1 հոդվածն այնքան անորոշ է, որ Վենետիկի հանձնաժողովն այն պայմանավորել է վատ թարգմանությամբ
- Փաստաբան. Մեր համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման որևէ միջոցի կիրառման անհրաժեշտություն չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան