
Մակրոնն ապացույց է բերել ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին
Թուրքիայի և Ֆրանսիայի ֆրեգատների միջև տեղի ունեցած միջադեպը վկայում է ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Մակրոնի խոսքերով, միջադեպն անընդունելի է: Այս մասին գրում է Ria-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր France 24-ը, հունիսի 10-ին Լիբիայի ափերից ֆրանսիական ֆրեգատը փորձել էր նավարկել դեպի թուրքական նավ՝ անձնակազմին կասկածելով զենքի մաքսանենգության մեջ: Այդ պահին, ըստ Փարիզի, ևս երեք թուրքական ռազմանավեր թիրախավորել են ֆրեգատին և հրաժարվել իրականացնել նավի ստուգման պահանջները:
Ֆրանսիան դա համարեց ագրեսիվ պահվածք: Թուրքիան, իր հերթին, մերժեց այդ մեղադրանքները՝ ասելով, որ ֆրանսիական զորքերը վտանգավոր զորավարժություններ են իրականացրել, իսկ թուրքական նավերը ռադարներ են օգտագործել ֆրեգատը դիտարկելու համար:
Հիշեցնենք՝ անցյալ տարի Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ դաշինքը ամբողջովին կորցրել է համակարգումը ռազմաքաղաքական բլոկում: Մակրոնը նման իրավիճակը որակեց որպես ՆԱՏՕ-ի «ուղեղի մահ», ինչը քննադատաբար ընդունվեց մյուս անդամների կողմից։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին