Էդմոն Մարուքյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել.«Մեդիա պաշտպան»
2020թ-ի հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։
«Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 266 հոդված, որոնցից 13-ը եղել է բացասական, 253-ը՝ չեզոք։
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԲՀԿ-ն հայտարարում է, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կուսակցական պատվեր կատարող է, ինչի հետ, ի դեպ, մենք համամիտ ենք։ Ավելին, դեռ 2019 թվականի նոյեմբերին մենք դիմել էինք ԱԺ երեք խմբակցություններին՝ խնդրելով քննարկել դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը՝ հիմքերից մեկը ընդունելով «պաշտոնը կուսակցական շահերին ծառայեցնելը»։
Արման Ղարիբյանը նշում է նաև, որ ԼՀԿ-ն ևս անպատասխան է թողել իրենց դիմումը, ԱԺ միջանցքում իրենց հանդիպած Էդմոն Մարուքյանը հեգնանքով ասել է. «Դուք դուրս եք եկել իշխանության սրտի դատախազի դեմ․․․»։
Մամուլն անդրադարձել է Էդմոն Մարուքյանի գործունեությանը. «Հիշենք, կլասիկ որակված Էդմոն Մարուքյանին Ծառուկյանը հիշեցրեց, թե ում միջոցով ու ով է նրան պատգամավոր «կարգել», իսկ վերջինս էլ, թե գործարարն ինչ գործ ունի ԱԺ-ում։ Այսինքն, ի սկզբանե այս գործիչները միեւնույն հարթակում անհամատեղելի են։ Այս ամենին գումարած նաեւ այն, որ ԼՀԿ խմբակցությունը Փաշինյանի հրաժարականը չի էլ պահանջում, նա օրուգիշեր բողոքում է, ծեծվում խորհրդարանում, բայց չի ասում, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա»»,-նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում: