Ինչո՞ւ էր Թրամփը ցանկացել դուրս գալ ՆԱՏՕ-ից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ցանկանում էր դաշինքից դուրս գալով սպառնալ, եթե այդ երկրներն աջակցեին «Հյուսիսային հոսք 2» գազատարի ռուսական նախագծին: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասված է երեքշաբթի վաճառքի հանված Սպիտակ տան ղեկավարի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի գրքում:
«Նա զանգեց ինձ և հարցրեց՝ պատրա՞ստ եք այսօր մեծ խաղի, ահա, թե ինչ եմ ես ուզում ասել: Դրանից հետո նա սկսեց թելադրել հետևյալը. «Մենք հարգում ենք ՆԱՏՕ-ին, բայց նրանք արդարացիորեն չեն վերաբերվում մեր հետ: Մինչև հունվարի 1-ը բոլոր երկրները պետք է իրենց պաշտպանական ծախսերը հասցնեն ՀՆԱ 2% -ի, և մենք կներենք նրանց պարտքերը, կամ մենք դուրս կգանք և չենք պաշտպանի նրանց, ովքեր չեն վճարում: Քանի որ մենք Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ չենք, հետևաբար չենք մնա ՆԱՏՕ-ում, որի անդամ երկրները միլիարդավոր դոլարներ են վճարում Ռուսաստանին: Մենք կհեռանանք, եթե նրանք հաստատեն գազատարի նախագիծը»,- Բրյուսելում իր և նախագահի զրույցը հրապարակել է Բոլթոնը «Սենյակը, որում այն տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշագրությունները» վերնագրով գրքում:
Ըստ Բոլթոնի, ի վերջո, նա և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կարողացել են համոզել Թրամփին, որ այդպիսի սպառնալիքներ չհնչեցնի, այլ սահմանափակվի միայն Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին ուղղված պաշտպանական ծախսերի ավելացման կոչով:
«Հյուսիսային հոսք 2» նախագիծը ենթադրում է Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով դեպի Գերմանիա տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու խողովակաշարի կառուցում: Այս պահի դրությամբ «Հյուսիսային հոսք 2» կառուցվել է 93% -ով:
2019-ի դեկտեմբերին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով շվեյցարական «Allseas» ընկերությունը դադարեցրեց գազատարի շինարարությունը: Հյուսիսային հոսք 2»-ի նոր կառուցողը հավանաբար կլինի «Ակադեմիկ Չերսկի» խողովակաշար կառուցող նավնը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա