Չինաստանը պատրաստվում է դոլարի արգելքին
Չինաստանը չի բացառում այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ը, փորձելով մեծացնել պատժամիջոցների ճնշումը, որոշի արգելել օգտագործել դոլարը որպես վճարային միջոց: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, հայտարարել է Չինաստանի արժեթղթերի վերահսկման հանձնաժողովի փոխնախագահ Ֆան Սինհայը։
Ըստ նրա, Պեկինը պետք է իսկապես պատրաստվի Միջբանկային տեղեկատվության փոխանցման և SWIFT, CHIP համակարգից անջատմանը ոչ միայն հոգեբանորեն:
Ֆան Սինհայը հավելել է, որ գոյություն ունեցող կախվածությունը երկիրը խոցելի է դարձնում պատժամիջոցներից, որոնք կարող են լինել, եթե երկու երկրների միջև առճակատումը սրվի:
Պաշտոնյան նաև նշել է, որ դոլարի արժեզրկումը կարող է խնդիր առաջացնել Չինաստանի համար: Դրա պատճառով տուժելու են Պեկինի ոչ ֆինանսական ներդրումները արտերկրում, իսկ դրանց ծավալը կազմում է մոտ երկու տրիլիոն դոլար: