Մեկ օրում Չինաստանում կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք է հաստատվել
Նախորդ 24 ժամերի ընթացքում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք, հայտնաբերվել է նաև 7 ամիմպտոմ դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ նախորդ մեկ օրում բուժհաստատություններից որևէ հիվանդ դուրս չի գրվել։ Ըստ աղբյուրի, 22 նոր դեպքերից 13-ը գրանցվել են Պեկինում, իսկ 9-ը «ներմուծվել են»։
Ընդհանուր առմամբ, Չինաստանում համաճարակի մեկնարկից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 83,418 դեպք, վերականգնվել է 78,425 մարդ, 4,634 հոգի մահացել է: Այժմ 359 հիվանդ հիվանդանոցային բուժում է ստանում։
Հիվանդության «ներմուծված» դեպքերը 1885 են, երկիր ժամանած հիվանդներից 1798-ը առողջացել են։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում նոր տեսակի թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզեցին, որ հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք է գրանցվել
- Չինաստանում նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 37 նոր դեպք