Մահացել է «Բեթմենի» ռեժիսոր Ջոել Շումախերը
Նյու Յորքում 80 տարեկանում մահացել է հայտնի ռեժիսոր Ջոել Շումախերը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, մահվան պատճառը եղել է օնկոլոգիական հիվանդությունը, որի դեմ կինեմատոգրաֆիստը վերջին տարիներին պայքարում էր։
Շումախերը սկսել է իր կարիերան 1970-ականներից հեռուստատեսությունում։ Առաջին աշխատանքից հետո Շումախերը հասկացել է, որ իր իսկական սերը կինոարտադրությունն է։ Նա մեկնել է Լոս Անջելես, որտեղ սկսել է իր կինոկարիերան 1981-ից:
Նրա առավել հայտնի ֆիլմերից են՝ «Հավերժ Բեթմեն», «Բեթմեն և Ռոբին», «Սպանելու ժամանակը», «Օպերայի ուրվականը», ինչպես նաև «Թղթե տնակ» սերիալի առաջին եթերաշրջանի երկու մասը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա