Աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը վարակվել է կորոնավիրուսով
Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը եղել է դրական։ Այդպիսով նա Խորնավիթայում կայացած Adria Tour–ից հետո երրորդ թենիստիստն է, որի մոտ հայտնաբերվել է COVID-19։ Արդեն հայտարարվել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտորվի ու խորվաթ Բորնա Չորիչի մոտ կորոնավիրուսի հաստատման մասին։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Ջոկովիչի մոտ կորոնավիրուսի դրական թեստի մասին հայտնի էր դարձել Ռոյթերսին։
Եվրանյուզը գրում է, որ նրա կնոջ մոտ նույնպես թեստը դրական է։
«Մենք առաջնությունը կազմակերպեցինք այն պահին, երբ վիրուսը սկսել էր անկում ապրել։ Մենք հավատում էինք, որ ներկայիս պայմաններում հնարավոր է անցկացնել առաջնությունը։ Ցավոք, վարակը չի գնացել, և դա նոր իրականություն է, որին պետք է համակերպվել։ Ես ցավում եմ վարակի յուրաքանչյուր դեպքի համար: Հուսով եմ, որ սա չի վնասի որևէ մեկի առողջությանը և բոլորը լավ կլինեն: 14 օր կլինեմ ինքնամեկուսացած։ Հինգ օր անց կրկին կհանձնեմ թեստ»,- նշված է Ջոկովիչի հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները