Իրավունք 15:06 23/06/2020 Հայաստան

ՍԴ դատավոր. Չգիտեմ՝ ինչ հրատապ հարց պետք էր լուծել, որ մի օրվա մեջ Սահմանադրություն են փոխում

«Սահմանադրությամբ կան սուբյեկտներ, որոնք պառլամենտի ցանկացած օրենսդրական ակտ կարող են բողոքարկել: Բողոքարկողի տեղն էլ Սահմանադրական դատարանն է: Իսկ մենք՝ դատավորներս, չենք կարող նախնական կարծիք հայտնել, կարծիք հայտնելու դեպքում պետք է չմասնակցեմ գործի հնարավոր քննությանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալեվ Ազգային ժողովի երեկ ընդունած օրենքին:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք թոշակի գնալ, ՍԴ դատավորը պատասխանեց. «Ես փողոցից չեմ եկել այս շենք, այս շենք ես 1997 թվականին եմ եկել Ազգային ժողովի ընտրությամբ, ես 4 ժամ ԱԺ-ով անցել եմ և ամենաշատ ձայներն եմ այնտեղ հավաքել՝ որպես ՍԴ դատավոր: 2005 թվականին իմ ժողովուրդը հաստատել է, որ՝ Թոխյան, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով, ինչ պայմանով 1997 թվականին քեզ նշանակել ենք: Պայմանը այն ժամանակ շատ պարզ է եղել՝ բոլորս մինչև 70 տարի: 2015 թվականին ժողովուրդը նորից եկել է՝ հանրաքվեով նույն պայմանը հաստատել է: Ժողովուրդն է հաստատել դա։ Թե հիմա ինչո՞ւ է պառլամենտը ժողովրդի ասածը ուզում փոխել, դա իրենց հարցրեք: Մենք ունենք օրինական ակնկալիքներ, 1997 թվականին, որ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ: Ցանկացած դատավոր, երբ նշանակվում է որևէ պաշտոնի, ունի օրինական ակնկալիքներ, որ, եթե ինքը իրեն օրինապաշտ է պահում, չի խախտում օրենքները, այլ պաշտոն չի զբաղեցնում, որը չի կարելի, իրավունք ունի մինչև իքս տարին, որ իրեն թույլ են տվել, աշխատի:
Մոտավորապես այս վիճակը եղել է Հունգարիայում։ Բացեք Եվրոդատարանի հայտնի որոշումը, ու կտեսնեք՝ այս հարցի լուծումը ոնց է տվել Եվրադատարանը:

Չի կարելի իրիկունը քնել, առավոտյան զարթնել, ասել՝ դու էլ դատավոր չես:

Երկրորդ՝ ես խնդրում եմ նայեք վենետիկցիների կարծիքը։ Նրանք կամավոր և պարտադիր թոշակի վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, դա եղել է նախորդ տարի, և մեր իշխանությունները համաձայնել են, որ միայն կամավոր կարող են գնալ, պարտադիր չեն կարող, դրա հիման վրա մեզ 2 ամիս ժամկետ տվեցին, ասացին՝ թոշակի գնացեք, լավ էլ պայմաններով: Մենք հրաժարվել ենք ինչ-ինչ պատճառներով թոշակի գնալուց՝ կամավոր: Մի քանի ամիս հետո եղավ ամենաճիշտ որոշումը՝ հանրաքվեով հարցի լուծումը: Հանրաքվեն նշանակվել էր ապրիլի 5-ին։ Այն ժամանակ այսօրվա կորոնավիրուսային վիճակը չէր, և հանրաքվեն հնարավոր էր անել: Մեր հարազատ Արցախում արեցին ընտրություններ, այն էլ՝ երկու փուլով, այսինքն՝ կարելի էր հանրաքվեն անել»:

Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն՝ հանրաքվեն սահմանադրակա՞ն էր, ասում էին, որ այն հակասահմանադրական է, Ֆ. Թոխյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, կարող եմ ձեզ ասել վենետիկցիների ասածը, այդ թվում՝ վերջին։ Դուք մի ղեկավարվեք միայն իշխանության մեկնաբանություններով, ինչ է  ասել Վենետիկը, բացեք կետերով նայեք վենետիկցիների կարծիքը, ուղղակի գրված է՝ ձեր արածը չի համապատասխանում մեր արածին, ինչո՞ւ եք ասում, որ սա դրական կարծիք է և համահունչ է, չի կարելի այդպես:

Դրանից հետո, որ հանրաքվեն չի եղել, ես չգիտեմ՝ ինչ հրատապ հարց պետք էր լուծել, որ այսպես մի օրվա մեջ, մեկ ժամվա մեջ  Սահմանադրություն են փոխում։ Դա աննորմալ ընթացք է»։

Նա նաև նշեց, որ շատ մարդիկ իրենց խեոլք են զգում ու իրենց ՍԴ դատավորներ տեղն են դնում, որոշում են՝ ինչ կարող են որոշել, ասում են շահերի բախում է,  դրա համար էլ չենք դիմում ՍԴ։

«Գրագետ չեն այդ ասողները։ ՍԴ-ն ցանկացած հարց նայում է  առաջին հերթին ընթացակարգային  խախտումների  տեսակետից։ ԱԺ քայլերը, գործունեության կարգը գրված է ռեկլամենտում։ Ցանկացած օրենսդրական ակտ ՍԴ-ն նայում է՝ համապատասխանո՞ւմ է  ռեկլամենտին, թե՞ ոչ։ Մեզ ասում են՝ դու շահագրգիռ ես։ Ո՞վ ասաց, որ մենք բովանդակային ենք նայելու այդ հարցը։  Նախ պետք է նայես ընթացակարգային, հետ գաս բովանդակայինը»,- ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։ 

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ-ում երեկ երկու ընթերցմամբ ընդունված օրենքի՝ դադարում են Սահմանադրական Դատարանի այն անդամների (դատավորների) լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավել և նրանց փոխարեն ընտրվելու են Սահմանադրական Դատարանի նոր անդամներ (դատավորներ):  Սահմանադրական Դատարանի մյուս անդամների (դատավորների) պաշտոնավարումը սահմանափակվում է 12 տարով։Դադարեցվում է Սահմանադրական Դատարանի Նախագահի պաշտոնավարումը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}