Գնահատվել են Վանաձորի՝ սելավից տուժած ընտանիքների կարիքները
Լոռու մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի մի քանի աշխատակիցներ եղել են Վանաձորի Ուկրշին տնակային ավանում՝ ուժեղ անձրևի հետևանքով սելավաջրերի հոսքից տուժած ընտանիքների կարիքների գնահատման նպատակով: Նրանց են միացել նաև Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ:
Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներով և քաղաքացիների հետ զրուցից պարզվել է, որ սելավաջրերի առատ հոսքից առավել շատ տուժել են չորս ընտանիքների պատանող տնակները, որոնք տեղակայված են ոչ բարենպաստ դիրքում:
Լոռու մարզպեռին խնդրի ներկայացումից հետո որոշում է կայացվել' մարզպետարանը կաջակցի ընտանիքներին հեղեղի առաջացրած խնդիրների մեղմման ու վիճակի կայունացման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին