«Քաղաքացիական գիտակցություն». 89 քաղաքացիները կատարել են առերևույթ հանցագործություն
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «2018 թվականին քաղաքական շանտաժով իշխանությունը զավթած քաղաքական ուժը այսօր հերթական անգամ կոպտորեն տապալել է սահմանադրական կարգը՝ Սահմանադրական դատարանի զավթմամբ ու Հանրապետության նախագահի լիազորությունների յուրացմամբ վերջնականորեն փակելով իրավական պետության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության էջը Հայաստանի Հանրապետությունում։
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն խստորեն դատապարտում է իշխող ուժի կողմից սահմանադրական կարգի տապալման շարունակական գործընթացը։
Սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման այս գործընթացին մասնակցած 89 քաղաքացիները կատարել են առերևույթ հանցագործություն, ինչի համար մոտ ապագայում կրելու են պատասխանատվություն։
Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն ունի կասեցնելու այս հակասահմանադրական գործընթացը։ Այդ կապակցությամբ ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունը և կոչ ենք անում խորհրդարանական մյուս ուժին ևս միանալ նախաձեռնությանը, հակառակ պարագայում, կանգնելով սահմանադրական կարգը տապալած 89 հանցագործների կողքին, այդ ուժը վերջնականորեն կամրագրի իր տեղը պատմության աղբանոցում և կդասվի սահմանադրական կարգը տապալած 89 հանցագործների շարքին։
Կոչ ենք անում նաև արտախորհրդարանական և խորհրդարանական առողջ հասարակական և քաղաքական ուժերին, որոնք գիտակցում են Հայաստանի պետականության համար սահմանադրական կարգի տապալման կործանարար հետևանքները, համախմբվել և լծվել այս ամենի քաղաքական պատասխանատու Նիկոլ Փաշինյանին վերջնականապես իշխանությունից հեռացնելու կարևոր և այսրոպեական գործընթացին»։
Հարակից հրապարակումներ`
- «Բարգավաճ Հայաստան»-ը նախաձեռնել է դիմել ՍԴ՝ նախագիծն առանց ՍԴ եզրակացության ընդունելու հարցով
- Էդմոն Մարուքյան. Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ
- «Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ՍԴ դիմելու «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը
- ԲՀԿ-ն նախաձեռնում է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար
- Վարդան Այվազյան. Եթե նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չուղարկվի ՍԴ, դա կլինի Սահմանադրության կոպիտ խախտում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան