Եվրոպակական երկրներում կորոնավիրուսի երկրորդ ալիք է
Իսպանական Արագոն նահանգում՝ Ուեսկա նահանգում, իշխանությունները վերադառնում են կարանտինային միջոցառումների․ այնտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի բռնկումներ:
Մինչ այժմ սա առաջին դեպքն է, որ ԵՄ անդամ պետությունում, սահմանափակումների հանումից հետո, գրեթե անմիջապես մտցվում են նոր սահմանափակումներ: Այս մասին գրում է Euronews-ը։
Մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսային վարակը տարածվել է սեզոնային աշխատողների շրջանում, որոնք մրգեր և բանջարեղեն են հավաքում:
Օջախները, դեռևս լոկալ, հանդիպում են նաև երկու մեծ բնակավայրերում՝ Մադրիդում ու Բարսելոնայում։
Գերմանիայում իրավիճակը ևս մտահոգություն է առաջացնում. Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում տեղակայված մսամթերքի վերամշակման ամենամեծ գործարանում նախօրեին հայտնաբերվել է ավելի քան 1500 վարակված:
ԱՀԿ-ն օրեր շարունակ շեշտում էր, որ ստեղծված իրավիճակում, մասնավորապես, Եվրոպայում երկրորդ բռնկումը ընդամենը օրերի հարց է։
Դժվար է ասել, թե որքանով կկատարվի փորձագետների կանխատեսումը, բայց, մյուս կողմից, վարակի նոր օջախներ են գրանցվում ոչ միայն ԵՄ-ում, այլև Բրիտանիայում, մասնավորապես, Հյուսիսային Ուելսում:
Պորտուգալիայի իշխանությունները ներկայացրել են պարետային ժամ՝ որպես կանխարգելիչ միջոց, որոնք վերաբերում են ռեստորաններին, բարերին, սրճարաններին և խանութներին։ Այս սահմանափակումները մինչ այժմ կիրառվում են Լիսաբոնում և նրա արվարձաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում