Համաճարակաբանը գնահատել է լողավազաններում լողալիս կորոնավիրուսով վարակվելու վտանգը
Բաց լճակներն արևի տակ են, ուստի դրանցում լողալիս անհնար է կորոնավիրուսով վարակվել։ Նման կարծիք է հայտնել «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի ՄՄԿ մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Միխայիլ Լեբեդևը: Այս մասին գրում է news.ru կայքը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։
Բայց փորձագետը նշել է, որ բացի կորոնավիրուսից, կան շատ այլ վարակիչ հիվանդություններ, այդ իսկ պատճառով վտանգ կա, որ լողավազաններում լողալիս հնարավոր է վարակվել մակաբուծային կամ բակտերիալ վարակներով։
«Ներկա պահին որևէ ապացույց չկա, որ COVID-19-ը հնարավոր է տարածվի օգտագործվող ջրից։ Պետք է հաշվի առնել, որ բաց ջրավազաններում ինսոլյացիան բարձր է, իսկ դա կորոնավիրուսի համար կործանարար է։ Կորոնավիրուսը փոխանցվում է մարդուց մարդ հիմնական օդակաթիլային ճանապարհով։ Ինչ վերաբերում է բաց լողավազաններին, ապա այլ վարակներ ձեռք բերելու հնարավորություն կա, բայց ոչ կորոնավիրուս»,- ասել է Միխայիլ Լեբեդևը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում համաճարակաբանների և մանրէաբանների պակաս կա
- Նոր հետազոտությամբ՝ կորոնավիրուսը հազվադեպ է փոխանցվում իրերի մակերևույթի միջոցով
- Համաճարակաբան. Կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկությունը