Բակում դիմակ չկրելու փաստերով վերջին 10 օրվա ընթացքում կազմվել է 1264 արձանագրություն
Պարետի որոշումներով, ի թիվս այլ պահանջների, մարդիկ դիմակ պետք է դնեն ոչ միայն կանգառներում, հանրային տրանսպորտից և տաքսիներից օգտվելիս, այլև հանրային բացօթյա վայրերում, այդ թվում՝ բակերում։
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության շրջանակներում ոստիկանության կարգախմբերը ամենօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև բակերում՝ հայտնաբերելով սահմանված կարգի խախտման դեպքեր։ Ոստիկանությունից հայտնում են, որ անցած տասը օրվա ընթացքում, բակերում իրականացված ստուգումների արդյունքում, դիմակ չդնելու համար 1264 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն։
«Հարգելի՛ քաղաքացիներ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Բակերում ուժեղացված ստուգայցերն ամենօրյա են»,- հայտնում են ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Դիմակներ կրելու մասին բանավեճ. պարզաբանում են գիտնականները
- Դիմակների գները շուկայում ընկնում են.Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը շրջում է քաղաքում և դիմակներ հանձնում մարդկանց
- Առողջապահության նախարարությունը մանրամասնում է, թե երբ, ինչպես և ինչ դիմակ պետք է կրել
- Փաշինյանը Երևանի փողոցներում քաղաքացիներին դիմակներ է բաժանում
- Ոստիկանությունը փողոցներում կանգնեցնում է դիմակով մարդկանց և ստուգում անձնագրի առկայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին