
Բուլղարիայի վարչապետը տուգանվել է դիմակ չդնելու համար
Բուլղարիայի վարչապետ Բոժո Բորիսովը տուգանվելու է՝ առանց դիմակի եկեղեցի մտնելու համար:
Իր իսկ կառավարության կողմից ընդունված կանոնների համաձայն՝ Բորիսովը, նրա աշխատակազմը և որոշ լրագրողներ կտուգանվեն մինչև 150 եվրո:
Euronews-ի հաղորդմամբ, երեքշաբթի Բուլղարիայում վերականգնվել է դիմակների պարտադիր օգտագործումը հասարակական փակ տարածքներում`կորոնավիրուսային դեպքերի աճի պատճառով:
61-ամյա պահպանողական առաջնորդը համաճարակի մեկնարկի օրվանից հրաժարվել է դիմակ կրել։
Առողջապահության նախարարությունը երկուշաբթի Բորիսովի պահպանողական Գերբ կուսակցությանն արդեն տոգանել է 1,500 եվրո տուգանք՝ շաբաթ օրը մարդաշատ սենյակում հանդիպում անցկացնելու համար՝ վարչապետի ներկայությամբ:
Երեքշաբթի օրվա դրությամբ Բուլղարիայում գրանցվել է 3984 վարակի դեպք, իսկ 207-ը մահացել է։