ԱԺ-ում պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ, նիստն ընդհատվեց
Խորհրդարանի արտահերթ նիստին իմքայլական պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի ելույթի ընթացքում նույն խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավորների հորդորով 25 րոպե ընդմիջում հայտարարեց։
Նշենք, որ Եղիշե Սողոմոնյանն իր ելույթում անդրադառնում էր Հայաստանի և Արժույթի միջազգային (ԱՀՄ) հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին, համաձայն որի՝ ՀՀ-ն ԱՀՄ-ից 315 մլն դոլար վարկ է վերցնելու։
Հարակից հրապարակումներ`
- Ինչի՞ն է ուղղվելու պետության՝ 315 մլն դոլար վարկով վերցրած գումարը
- Կառավարությունը 315 մլն դոլարի բյուջետային վարկ կվերցնի Արժույթի միջազգային հիմնադրամից
- Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ, օրակարգում է 12 հարց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին