Կորոնավիրուսային սահմանափակումները Թուրքիայում խթանել են առցանց առևտուրը
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների կիրառման հետևանքով վերջին ամիսներին Թուրքիայում կտրուկ աճել են ինտերնետային առևտրի ծավալները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը,փոխանցում է ermenihaber-ը:
2019թ․ Թուրքիայում օնլայն առևտրաշրջանառությունը կազմել էր 136 մլրդ թուրքական լիրա (շուրջ 19.8 մլրդ ԱՄՆ դոլար)։ Իսկ միայն 2020թ․ հունվար-մայիս ամիսներին այդ գումարը կազմել է 63․3 մլրդ լիրա (9.2 մլիրդ ԱՄՆ դոլար)։
Առցանց առևտրի ոլորտում ծավալով առաջին տեղում ավիատոմսերի գնումներն են, երկրորդ տեղում՝ հագուստն ու կոշկեղենը, երրորդում՝ կենցաղային տեխնիկան։
Ուշագրավ է, որ մեկ օնլայ ն գնման միջին ծավալը 99․5 լիրա (14.5 դոլար) է, ընդ որում, քարտային վճարման դեպքում այդ գումարը կազմում է միջինում 183 լիրա (26.6 դոլար), իսկ պատվերը ստանալուց հետո առձեռն վճարելու դեպքում՝ 50 լիրա (7.2 դոլար)։