
Ամերիկյան ֆինանսավորմամբ բացված Վրաստանի Լուգարի լաբորատորիայում հետազոտում են կորոնավիրուսի գենոմի շտամը
Թբիլիսիի Լուգարի լաբորատորիայում հետազոտվում է կորոնավիրուսի գենոմի շտամը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, ընդգծելով ՝ «այսպիսով էլ ավելի ակնհայտ դարձավ Լուգարի լաբորատորիայի կարևորությունն ու ոլորտում առաջնորդ լինելը»: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Առողջապահության նախարարը Լաբորատորիա է այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ միասին:
Առողջապահության նախարարի խոսքով՝ Լուգարի լաբորատորիայի աշխատակիցներն ամենաակտիվ կերպով են ներգրավված կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Հանդիպել ենք լաբորատորիայի աշխատակիցներին, որոնք ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում, ինչպես այն հայտնաբերելու, այնպես էլ ախտորոշման տեսանկյունից»,- նշել է Տիկարաձեն:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամլո ծառայությունը:
Նշենք, որ Լուգարի լաբորատորիան բացվել է 2011 թվականին և ամբողջությամբ շահագործվել 2013 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում․ ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային և Պեկինին
- ԱՄՆ աջակցությամբ բացված բիոլաբորատորիաներում են հիմա կատարվում կորոնավիրուսի թեստավորումներ․Ջորջ Քենթ
- Ամերիկա-Չինաստան «բիոլաբորատորիական» փոխադարձ մեղադրանքները տեղափոխվում են նախկին ԽՍՀՄ երկրներ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին