Ժամանելով Մոսկվա՝ Ղրղզստանի ղեկավարը կորոնավիրուսի պատճառով չի մասնակցել Հաղթանակի շքերթին
Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը չի մասնակցել Մոսկվայում անցկացվող տոնակատարություններին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, այսօր հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ժեենբեկովը նախորդ գիշեր ժամանել է Մոսկվա և կորոնավիրուսի թեստավորումներից հետո պարզվել է, որ նախագահի պատվիրակության երկու անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Դրանից հետո, ասվում է, որ Ժեենբեկովը որոշել է չմնալ շքերթին։
Lenta-ն գրում է, որ հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հիվանդացել էր կորոնավիրուսով, որոշել էր Մոսկվա չմեկնել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում նա գրել է, որ ընդունել էր հրավերը մեծ հաճույքով, բայց համաճարակաբանական իրավիճակը թույլ չի տալիս նրան այց կատարել:
Շքերթը՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի հաղթանակի 75-ամյակի, անցկացվեց Մոսկվայի Կարմիր հրապարակում և տևեց 1 ժամ 15 րոպե։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան