
Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են, այս մասին Aysor.am-ին ասել է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։
«Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - ասել է Մերի Հարությունյանը։
Թե ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ժամանակ, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուն չի մեկնաբանեկ՝ նշելով, որ այցելությունն անձնական բնույթ է կրել և նպատակահարմար չէ մանրամասներ ներկայացնել:
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման փաստը Aysor.am-ին հաստատել է նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, ով ևս նույն պատճառաբանությամբ ձեռնպահ է մնացել նախագահների հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելուց: